Թուրքիայում ռազմաուսումնական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայում նախօրեին AKT-1 ռազմաուսումնական ինքնաթիռն ընկել է Էգեյան ծովում: Թուրքիայի ՊՆ-ի տվյալներով՝ օդաչուներին հաջողվել է փրկվել: Տեղի ունեցածի պատճառը դեռ հայտնի չէ:

Ermenihaber-ի փոխանցմամբ, ինքնաթիռն օդ էր բարձրացել Թուրքիայի Իզմիրի ռազմաբազայից։

2 օր առաջ էլ Թուրքիայի Քոնիա քաղաքի կենտրոնում մեկ այլ ռազմական ինքնաթիռ էր վթարի ենթարկվել, որի մեջ գտնվող օդաչուն զոհվել էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել