Ռուսաստանը ռազմական բոլոր շրջաններում մարտական պատրաստվածության ստուգումներ է սկսել:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Շոյգուի խոսքով՝ զորքերը մեկնել են մարտական, հատուկ-մարտավարական և երկկողմ վարժանքների զորավարժարաններ: Նա պահանջել է ապահովել «ուսուցման որակը և ռազմական էշելոնների ու տեխնիկայի տեղաշարժի հարցում անվտանգությունը»:

Զորավարժություններն անցկացվում են բոլոր ռազմական շրջանների տարածքներում և Հյուսիսային նավատորմի տարածքում, Հեռավոր Հյուսիսում, Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում: Ընդհանուր առմամբ, ապրիլին կանցկացվեն տարբեր ծավալների 4048 վարժանքներ, ներառյալ՝ 812 երկկողմանի վարժություններ, 101 զորավարժարանում և ուսումնամեթոդական բազայի 520 հաստատություններում: Ստուգվելու են Ռուսաստանի զինված ուժերի բոլոր տեսակները: