«Ձեր սիրտը պետք է ատելությամբ լցվի սրանց նկատմամբ». Վազգեն Մանուկյանի ելույթը Սևանում

«Ինձ մի մեծահասակ մարդ մոտեցավ, ասաց՝ ի՞նչ արեցիք այս երկրի հետ, այս ամենը ինչ տեսնում ես՝ կոմունիստների ժամանակա է կառուցվել, աշխատում էինք, ապրուստ ունեինք, ի՞նչ եք արել: Երկու տարի առաջ ես իրեն կպատասխանեի՝ այո՛, շատ թերություններ կան մեր երկրում, իսկապես մենք թույլ տվեցինք, որ զոռբաներն առաջ գնան մեր երկրում, բայց մենք նաև հաղթանակներ ունեցանք, 5000 ժողովուրդ ուզում են անկախ պետություն ունենան, իսկ գոյություն ունի միայն 200 պետություն, որոնցից մեկը մենք ենք, մենք կառուցեցինք մի բանակ, որն ամենամարտունակն է մեր տարածաշրջանում, կրողացանք հետ վերցնել մեր հայրենիքի այն հատվածը, որը կոչվում է Արցախ և հպարտությամբ դա կասեի: Այս 44 օրից հետո ես պատասխան չունեմ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Սևանում անցկացվող մարզային հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այն ինչ տեղի ունեցավ 44 օրերի ընթացքում՝ պատերազմ չէր. «Մենք պատերազմ տեսել ենք 92-94 թվականների ընթացքում, երբեմն պարտվում էինք նահանջում էինք, հաղթում էինք, առաջ էինք գնում, կորցնում էինք, վերցնում էինք: Ամբողջ հասարակությունը, ամբողջ ժողովուրդը մասնակից էր այդ պատերազմին: Երբեմն հանրահավաքներ էինք անում, ստիպում էինք իշխանություններին այս կամ այն որոշումն ընդունել, փոխում էինք Պաշտպանության նախարարին:

Նրա խոսքով՝ այս 44 օրը պատերազմ չէր՝ սպանդանոց էր:

«Սա ոչ թե վատ իշխանություն է, որը ոչ թե պետք է փոխենք ընտրությունների միջոցով, այլ ձեր սիրտը պետք է ատելությամբ լցվի սրանց նկատմամբ, իրենք մեր հայրենիքը ոչնչացրեցին ու շարունակում են ոչնչացնել և միակ ճանապարհն է՝ քաղաքացիներով քշենք դրանց»,-ասաց շարժման ղեկավարը:

Նրա խոսքով՝ հիմա ոչ մի ժողովուրդ հայերի հանդեպ հարգանք չունի, նվաստացուցիչ վիճակ է:

«Սրանից հետո լավ չեք ապրելու, ավելի վատ եք ապրելու: Պետք է համախմբվենք մինչև ընտրությունները, դուրս շպրտենք Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել