Ֆեյսբուքի հիմնադիր Ցուկերբերգի հեռախոսահամարը հասանելի է դարձել բոլորին տվյալների արտահոսքի պատճառով

Հակերների ֆորումում հրապարակված տվյալների թվում են եղել նաև ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական տվյալները, այդ թվում՝ հեռախոսահամարը:

Այս մասին հայտնում է  Business Insider-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ֆեյսբուքի ավելի քան 533 միլիոն օգտատերերի անձնական տվյալները հասանելի են դարձել հակերների ֆորումներից մեկում: Բազայի մասին առաջինը պատմել են կիբերանվտանգության Hudson Rock ընկերության փորձագետները։

Հայտնի են դարձել այլ մանրամասներ ևս՝ ներառյալ օգտատիրոջ անունը, գտնվելու վայրը, ամուսնության տվյալները, ծննդյան ամսաթիվը և  ֆեյսբուքի օգտատիրոջ ID- ն:

Կիբեր հետազոտող Դեյվ Ուոքերը ասել է, որ Ցուկերբերգը, ինչպես նաև Facebook Inc.- ի համահիմնադիրներ Քրիս Հյուզը և Դասթին Մոսկովիցը 533 միլիոն օգտատերերի թվում էին, որոնց անձնական տվյալները տեղադրվել են ֆորումում:

Insider- ը կապվել է ֆեյսբուքի հետ, որտեղից պատասխանել են․ «Սրանք հին տվյալներ են, որոնք նախկինում հաղորդվել էին 2019 թ.։ Մենք այս խնդիրը հայտնաբերել և շտկել ենք 2019-ի օգոստոսին»: Նրանք չեն մեկնաբանել Ցուկերբերգի անձնական տվյալների արտահոսքի հետ կապված տեղեկությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել