Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խիստ նկատողություն էր արել այն պատգամավորների, ովքեր չեն հաճախում նիստերին` նշելով, որ պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել, ընդհուպ մինչև զրկել մանդատից:
ԱԺ նախագահը խոսք էր տվել հրապարակել բոլոր այն պատգամավորների անունները, ովքեր չեն հաճախում նիստերին կամ էլ կեսից լքում են նիստերի դահլիճը:
Հիշյալ ցուցակը հրապարակվել է ԱԺ-ի պաշտոնական կայքէջում:
Ըստ հրապարակված ցուցակի`երեկվա ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ներկա է գտնվել 9-ը պատգամավոր` Կարինե Պողոսյան, Ալեքսան Պետրոսյան, Հերմինե Նաղդալյան, Խոսրով Հարությունյան, Սուքիաս Ավետիսյան, Արփինե Հովհաննիսյան, Արայիկ Հովհաննիսյան, Մկրտիչ Մինասյան, Ալեքսանդր Արզումանյան:
21 պատգամավոր ընդհանրապես չի ներկայացել նիստի: Նրանցից 9-ը եղել են ՀՀԿ-ից` Արտակ Սարգսյան, Ռուբեն Սադոյան, Հակոբյան Հակոբ, Կարեն Կարապետյան, Մարաբյան Մարինե, Էդուարդ Շարմազանով, Սարգսյան Մարտին, Մովսիսյան Առաքել, Սպարտակ Մելիքյան, 10-ը` ԲՀԿ-ից` Խաչատրյան Լյովա, Ծառուկյան Գագիկ, Գրիգորյան Մարտուն, Վարդան Օսկանյան, Արսենյան Գուրգեն, Էնֆիաջյան Վահե, Բաբայան Վահան, Ուրիխանյան Տիգրան, Գասպարյան Ռուստամ, Մանուկյան Աբրահամ:
Ինչպես նաև ՙԺառանգություն՚-ից Զարուհի Փոստանջյանը և ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը:
Տեղեկացնենք, որ մյուս պատագամավորները ներկայացել են նիստին մասամբ: Այսինքն` սկզբից մինչև վերջ ներկա չեն գտնվել: Մնացել են մի քանի ժամ, այնուհետև լքել նիստերի դահլիճը:
Աղբյուրը` Իրավաբան.net