Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ՝ ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Բաղրամյան պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: