Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը՝ Ուկրաինայից ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն ունեն Ռուսաստանի Դաշնություն մեկնել միայն օդային ճանապարհով (http://ps.fsb.ru/general/info/covid.htm)։

Ուկրաինայից, մասնավորապես, դա հնարավոր է անել ՀՀ վերադառնալու, կամ, օրինակ Բելառուսի միջոցով (Կիև (Ուկրաինայի այլ քաղաքներ)-Մինսկ-Մոսկվա (ՌԴ այլ քաղաքներ) չվերթներով), այն պայմանով, որ Մինսկի օդանավակայանում ուղևորը դուրս չի գալու տրանսֆերային գոտուց։

Ռուսաստան Դաշնության օդանավակայաններում, Ռուսաստանի սահմանը հատելիս, ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել Ուկրաինայի ցանկացած լաբորատորիայում արված՝ COVID-19-ի ՊՇՌ եղանակով թեստի բացասական արդյունքով տեղեկանք (սերտիֆիկատ), որը պետք է լինի ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, կնքված և ստորագրված լաբորատորիայի ղեկավարության կողմից։

Բացի այդ, քաղաքացին պետք է կատարի Ռուսաստանի՝ պետական ծառայությունների միասնական կայքում ժամանողների համար նշված պահանջները․ https://www.gosuslugi.ru/394604/1?from=main
Հավելյալ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ ու հյուպատոսական հիմնարկներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել