Կասեցվել է հացի արտադրամասի աշխատանքը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բուլանժե» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջևան) իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները:

Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնությա հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն սննդամթերքի պահպանման հատվածից, կազմակերպության աշխատակիցների համար չկա հանդերձարան: Նաև՝ արտադրվող սննդամթերքի տեխնոլոգիական հրահանգները չեն համապատասխանել ՀՀ կառավարության կողմից հաստատված պահանջներին, իսկ առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ։

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար տրվել է ժամկետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել