«Կոշ» ՔԿՀ-ից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված

Մարտի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեղանքի զննության արդյունքում ներքին արգելագոտու տարածքում հայտնաբերել են ներնետված պոլիէթիլենային տարա և կպչուն ժապավենով պարուրված փաթեթ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Վերոնշյալ տարայում առկա է եղել բջջային հեռախոս, իսկ փաթեթում՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,17 և 2 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 դեղահաբ, ինչպես նաև փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված քար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել