Շուրջ մեկ տարում ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 188.446 դեպք. ինֆեկցիոնի բակը կրկին լիքն է շտապ օգնության մեքենաներով

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի դեպք գրանցվեց 2020 թվականի մարտի 1-ին: 2020 թվականի մարտի 16-ի կառավարության նիստում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվեց:

Առողջապահության նախարարության կողմից ներկայացրած տվյալներով Մարտի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 170160-ն` առողջացած, 3434-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13976 պացիենտ:

Մարտի 26-ին, կատարվել է 5525 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք: Ունենք 433 առողջացած և 18 մահվան դեպք:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում չեն դադարում շտապ օգնության մեքենաների հոսքը: Հիվանդանոցի աշխատակիցները ուղիղ եթերով պարբերաբար ցուցադրում են բակում կուտակված մեքենաները:

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել