«Կենդանի պատմություն»․ ԿԳՄՍՆ-ի նոր ծրագիրը՝ ուսուցիչների համար

ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Կենդանի պատմություն» ծրագիրը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական պետական և մասնավոր դպրոցների պատմության ու հասարակագիտության ուսուցիչների համար։  

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ծրագրի շրջանակում հիմնադրամն ուսուցիչներին կնվիրի «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ մշակված «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով այն երաշխավորվել է որպես ուսումնական նյութ։ Գիրքը ներկայացնում է «պատմական ակտիվ մտածողության» տեսությունը, դրանից բխող մի քանի տասնյակ ուսումնական ռազմավարություններ, որոնք միտված են սովորողների պատմական մտածողության զարգացմանը։ 

Ռազմավարությունները մասնավորեցված են դպրոցական ծրագրում ներառված հայոց պատմության համատեքստին և դասակարգված են՝ ըստ պատմական ակտիվ մտածողության հմտությունների։ 

Ծրագրի շրջանակում ընդգրկված ուսուցիչներին հնարավորություն կտրվի՝

  • մասնակցել սովորողների ակտիվ մտածողության հմտությունների զարգացման ներկայացում-աշխատարանին,
  • ստանալ գրքում ներկայացված ռազմավարությունների փորձարկման համատեղ պլանավորման խորհրդատվություն, 
  • մասնակցել պատմության ուսուցման վերաբերյալ հետազոտության, 
  • տարածել իրենց փորձառությունն այլ ուսուցիչների շրջանում և դառնալ պատմական ակտիվ մտածողության ուսուցիչ-առաջնորդ։

Ծրագրին մասնակցելու համար պատմության և հասարակագիտության ուսուցիչները պետք է անցնեն ընտրության փուլ՝ լրացնելով սույն հղմամբ https://hy.paradigma.foundation/lived-history հայտադիմումը մինչև ս.թ. ապրիլի 5-ը՝ ժամը՝ 24:00։

Հարցերի դեպքում գրել՝ [email protected] էլ. հասցեին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել