Շուռնուխում տեղադրվում են լուսավորության համակարգեր

Շուռնուխում շարունակվում են տեղադրվել լուսավորության համակարգեր. Որոտանում ևս կտեղադրվեն ԼԵԴ տեսակի լուսատուներ։ Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

«Շուռնուխ բնակավայրում ամբողջովին հաղթահարվում է լուսավորության խնդիրը։ Գրեթե մեկ ամիս առաջ սկսված ծրագիրը դեռևս շարունակվում է։ Այս անգամ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գորիսի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Շուռնուխում տեղադրվում են նոր ԼԵԴ տեսակի 20 լուսատուներ։ Շուտով կմեկնարկի Որոտան բնակավայրի լուսավորության նախաձեռնությունը ։ Ծրագրի շրջանակներում Որոտանում կտեղադրվի ԼԵԴ տեսակի 30 լուսատու»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել