Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի դիմաց մեծ թվով շտապ օգնության մեքենաներ են կուտակվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել և գրել.

«16:30, Ինֆեկցիոն
Դիմակ կրեք…»

Հիշեցնենք, որ մարտի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 184219 դեպք, որոնցից 168721-ն` առողջացած, 3360-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11278 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 808355 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 506 նոր դեպք: Ունենք 432 առողջացած և 12 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 860 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել