Ովքեր ունեն դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստանալու իրավունք

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 11 հոդված կետ 5-ի `ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն դիմելու իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Սույն մասի համաձայն` դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը սահմանում է կառավարությունը: 

ՀՀ կառավարության  2 փետրվարի 2017 թվականի N 86-Ն  որոշմամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակն կարող են յուրաքանչյուրն իր մասով հատուցման հիմնադրամին ներկայացնել դիմում՝ համաձայն N 1 ձևի, դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց կողմից վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնելու (ամբողջությամբ կամ մասնակի) պահանջով: Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) տեղեկանք զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին՝ համաձայն N 2 ձևի, կամ տեղեկանք զինծառայողի` զոհված (մահացած) լինելու մասին՝ համաձայն N 3 ձևի: Ընդ որում, զինծառայողի` զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում է միայն մեկ անգամ` առաջին անգամ իր կողմից վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.

3) տեղեկանք` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին՝ համաձայն N 4 ձևի.

4) զինծառայողի զոհված (մահացած) լինելու դեպքում նաև դիմումատուի՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ՝ ամուսնության վկայական կամ դիմումատուի ծննդյան վկայական կամ զոհված (մահացած) զինծառայողի ծննդյան վկայական:

Դիմումում և (կամ) կից ներկայացվող փաստաթղթերում թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում հատուցման հիմնադրամը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին՝ նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Տեղեկացումը ստանալուց հետո դիմումատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման հիմնադրամին է ներկայացնում ճշգրտված տեղեկությունները: 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի
տնօրեն ____________________________________ -ին
 (անուն, ազգանուն)

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ խնդրում եմ իրականացնել սույն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար իմ կողմից վճարված (իմ եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարի գումարների վերադարձ ——————՝ համաձայն կից ներկայացվող հիմքերի և տեղեկատվության:

  (նշվում է չափը)  

 

Դիմում եմ, քանի որ.

 Նախորդ տարվա համար մեկից ավելի հիմքով վճարել եմ դրոշմանիշային վճարը:

Այս դեպքում դիմումին անհրաժեշտ է կցել.

– անձը հաստատող փաստաթղթի պատճենը

– Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին:

 

    □ Հանդիսանում եմ ժամկետային զինծառայող՝  _____________  ____________-ի
  Անուն   Ազգանուն

 

 ծնողը □ ամուսինը □ զավակը

 

Այս դեպքում դիմումին անհրաժեշտ է կցել.

– անձը հաստատող փաստաթղթի պատճենը

– զինծառայողի զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի կողմից տրված տեղեկանք՝ զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին

– Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին:

 

    □ Հանդիսանում եմ զոհված զինծառայող՝ _____________ ____________-ի
  Անուն Ազգանուն

 

 ծնողը □ ամուսինը □ զավակը

 

Այս դեպքում դիմումին անհրաժեշտ է կցել.

– անձը հաստատող փաստաթղթի պատճենը

– տեղեկանք զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին (եթե նախկինում արդեն իսկ չեք ուղարկել)

– դիմումատուի՝ զոհված (մահացած) զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ՝ ամուսնության վկայական կամ դիմումատուի ծննդյան վկայական կամ զոհված (մահացած) զինծառայողի ծննդյան վկայական (եթե նախկինում արդեն իսկ չեք ուղարկել)

– Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին:

 

Արդյո՞ք նախկինում Հիմնադրամին արդեն իսկ ուղարկել եք զինծառայողի՝ զոհված լինելու վերաբերյալ տեղեկանքը.

 

Այո    Ոչ  

 

  1. Անձնական տվյալներ

1․Ձեր Անունը, ազգանունը

2․Ձեր հեռախոսահամարը (պարտադիր)

3․ Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:

4․ Արդյո՞ք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) կամ նոտար

 

      Այո    

       

ՀՎՀՀ

  Ոչ  

 

  1. Ձեր բանկային հաշվի տվյալները (պարտադիր՝ սպասարկող բանկի անվանումը և հաշվեհամարը): Քարտի համարը ՉՆՇԵԼ, քանի որ հաշվեհամարը նույնը չէ, ինչ քարտի համարը: Ձեր հաշվեհամարը կարող եք ճշտել՝ դիմելով Ձեր կազմակերպության հաշվապահին կամ զանգահարելով Ձեզ սպասարկող բանկ: Բանկի հեռախոսահամարը նշված է Ձեր բանկային քարտի հետևում: Եթե հաշվեհամարը պատկանում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի, խնդրում ենք հաշվեհամարից առաջ համապատասխանաբար նշել «Ա/Ձ» կամ «Նոտար» հապավումները:

 

□ Ցանկանում եմ գումարը ստանալ իմ հաշվեհամարին

 ____________________________________________________________________

(հաշվեհամար և սպասարկող բանկի անվանում)

 Ցանկանում եմ, որ գումարը փոխանցվի այլ անձի հաշվեհամարին

 _____________________________________________________________________

(ստացողի՝ հաշվետիրոջ անունը, ազգանունը)

 ______________________________________________________________________

(հաշվեհամարը և բանկի անվանումը)

 

□ Չունեմ բանկային հաշվեհամար և ցանկանում եմ գումարը ստանալ՝ ներկայացնելով իմ անձնագիրը

 

________________________________________________________________ բանկ:

 (նշել Ձեզ մոտ գտնվող բանկի անվանումը և հասցեն)

 

Դիմող՝ _________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
________________________________
(ստորագրությունը)
     
    ____ ____________________ 20_____թ.

 

Ձև N 2

 

_____ _________________ 20______ թ. Nօ. ____________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ՝ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է ____________________________________________________________

__________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))

 

առ այն, որ վերջինիս

__________________

(զավակ, ծնող, ամուսին)

հանդիսացող ______________________________

__________________________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))

 

գտնվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ ______________ թվականի

_______________________-ից:

 

Զորակոչն իրականացրել է __________________________ զինվորական կոմիսարիատը:

 

Տեղեկանքը տրվում է՝ ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

Զինվորական կոմիսար

_____________________________________________________

(կոչումը, անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)

 

 

Ձև N 3

 

«_____» _________________ 20______ թ. Nօ. ____________________

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ՝ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

Սույն տեղեկանքը տրվում է ___________________________________________________________

_________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))

 

առ այն, որ վերջինիս

__________________

(զավակ, ծնող, ամուսին)

հանդիսացող ______________________________

__________________________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))

 

զոհվել (մահացել) է _________ թվականի _______________________-ին:

 

Մահվան վկայականի համարը __________________________________

 

Տեղեկանքը տրվում է՝ ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

——————————————————-

 (համապատասխան պետական մարմնի

——————————————————- 

 (սոցիալական ապահովության խնդիրներ

—————————————————–`

իրականացնող ստորաբաժանման ղեկավար)

—————————————————–

(ստորագրությունը, անունը, ազգանունը, կնիքը)

 

 

Ձև N 4

 

«_____» _________________ 20______ թ. Nօ. ____________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՈՐԴ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՎԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

  Սույն տեղեկանքը տրվում է ___________________________________________________

_______________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը)

 

առ այն, որ «01» հունվարի 20____թ-ից մինչև «31» դեկտեմբերի 20_____թ. ընկած ժամանակահատվածում անձի վճարած (անձի եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների գումարը կազմել է

 ____________________________________

      (գումարը թվերով և տառերով)

_____________________________________ դրամ, իսկ վերադարձման ենթակա է

___դրամ___________________

     (գումարը թվերով և տառերով):

 

Տեղեկանքը տրվում է՝ ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

_____________________________

_____________________________

_____________________________

_____________________________ ________________________________________

 (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել