Մենք դեռ հույս ունենք, որ նախագահը շատ կոնկրետ կդիմի ՍԴ․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է․

«Այս օրերին սպասում էինք Հանրապետության նախագահի շատ հստակ և կարևոր որոշմանը։ Այն որոշումը, որ կայացվեց, կիսատ էր, մենք դեռ հույս ունենք, որ առաջիկա օրերին Հանրապետության նախագահը շատ հստակ դիրքորոշում և կեցվածք կունենա երկրում ստեղծված իրավիճակի շուրջ և շատ կոնկրետ կդիմի Սահմանադրական դատարան։ Մեր այս պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել