Տուգանք՝ շինհրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չլվանալու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 81․1 հոդվածով սահմանված են շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելու համար նախատեսված տուգանքները։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չպարսպապատելը կամ շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով չծածկելը կամ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար չջրելը (խոնավ չպահելը) կամ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելը կամ սորուն նյութերը փակ տարածքներում չպահեստավորելը և անթափանց թաղանթով չծածկելը կամ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չլվանալը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 150 հազար դրամի չափով։

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 100 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 300 հազար դրամի չափով:

Հավելենք, որ այս հոդվածում վերջին անգամ փոփոխություն կատարվել 2009 թվականին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել