Երևանի ավագանին փետրվարի 9-ին կգումարի 2021 թվականի առաջին նիստը։
Օրակարգում է Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրության հարցը։
Որոշման նախագծի համաձայն, ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի 2020 թվականի նոյեմբերի 18-ի N3 արձանագրության՝ դադարեցվել էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արսեն Կարապետյանի ավագանու անդամի լիազորությունները: Նա այժմ Ազգային ժողովի պատգամավոր է։