Ավագանու անդամներից Արսեն Կարապետյանը դադարեցնում է լիազորությունները, Իզաբելլա Աբգարյանը՝ դուրս գալիս «Իմ քայլից»

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբացկության անդամներ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Որպես պարզաբանում տեղեկացնում եմ, որ Իզաբելլա Աբգարյանը շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները»,-ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ հայտարարեց․ «Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով հրաժարվում ենք Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժոովի փոխնախագահի մեր հաստիքից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել