Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բաքվում է, քննարկվելու են նաև Արցախի տարածաշրջանում կայունությունը պահպանելու նպատակով համագործակցության հարցեր

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը շրջագայություն է սկսել Կովկասում՝ ուղևորվելով Ադրբեջանի Հանրապետություն՝ տարածաշրջանային համագործակցության շուրջ բանակցությունների: Այս մասին տեղեկանում ենք Tasnim լրատվական կայքից:

Կիրակի երեկոյան Բաքու ժամանելուն պես լրագրողների հետ զրույցում Զարիֆն ասել է, որ բանակցությունների օրակարգի հիմնական հարցը կլինի տարածաշրջանային համագործակցությունը, որը, նրա խոսքերով՝ շատ կարևոր է իրենց համար:

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ լավ և սերտ երկկողմ կապեր ունեցող երկրների հետ տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ խորհրդատվությունների անցկացումը այս ուղևորության կարևորագույն նպատակներից է», – ասել է նա՝ մատնանշելով առաջիկա այցերը Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա:
«Մենք միշտ ողջունել ենք մեր հարևանների հետ համագործակցությունը և այդպես էլ կշարունակենք», – ասել է Զարիֆը:

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ բանակցություններ է վարելու ադրբեջանցի պաշտոնյաների հետ Արցախի տարածաշրջանում վերջերս ազատագրված շրջանների վերականգնման, վերակառուցման և այդ տարածաշրջանում կայունությունը պահպանելու նպատակով համագործակցության շուրջ:
Նա հավելել է, որ «Հարավ-հյուսիս» և «Հարավ-արևմուտք» տրանսպորտային միջանցքների հարցը կլինի Բաքու կատարելիք այցի ընթացքում քննարկվելիք այլ թեմաների շարքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել