ԱՀ առողջապահության նախարարն այցելում է Արցախի բուժհիմնարկներ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը շարունակում է այցերը Արցախի բուժհիմնարկներ: Այսօր նախարարը հանդիպել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի աշխատակիցների հետ, ծանոթացել բուժհիմնարկի շենքային պայմաններին, տեխնիկական և կադրային հագեցվածությանը: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Քննարկվել են ավտոտրանսպորտային պարկի համալրման, աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև կադրային քաղաքականության հետ կապված հարցեր:

Նախարար Հայրիյանը բարձր է գնահատել Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի աշխատողների քրտնաջան աշխատանքը` միաժամանակ արձանագրելով համատեղ ուժերով քաղաքացիների շտապ բուժօգնության որակը նկատելիորեն բարելավվելու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել