«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն ու պրոդյուսեր Նիկա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստան Համահայկական հիմնադրամը և ՀՀ կառավարությունը պարտավոր են ներկայացնել Սփյուռքի և Հայաստանի ժողովրդին մանրակրկիտ հաշվետվություն, հատուկ մանրամասնելով ամեն լումայի կատարած ծախսը կառավարությանը տրամադրված հսկայական գումարից։
Տրամաբանական կասկածներ կան, որ Հիմնադրամի գումարները փոշիացվել են։
Որքան հիմնադրամի և կառավարության ղեկավարները անգրագետ, տգետ պետք է լինեն, որ, օրինակ, բարձրաձայնեն այն անհեթեթ վարկածը, որի համաձայն գումարներ են ծախսվել զինամթերք ու զենք ձեռքբերելու համար։
Որքան մարդիկ պետք է իդիոտ լինեն, որ հայտարարեն իբր բարեգործական (ոչ պետական) հիմնադրամի ազգովի հավաքված գումարի զգալի մասը ծախսվել է այդ նպատակով???
Աշխարհում անհնարին է պատկերացնել բարեգործական որևիցե հիմնադրամի կողմից զենք ու զինամթերք գնելու նպատակով ծախսեր անելու հնարավորությունը։
Դա անօրինական է և անընդունելի։
P.S.
Հասկանալի է, որ Սփյուռքի մեր հայրենակիցները այսուհետ ոչ մի գումար չեն նվիրաբերի այս հիմնադրամին։
Միայն երկրի գործող վարչապետի, իր կառավարության հեռանալուց հետո և հիմնադրամի ղեկավարության աշխատանքից ազատվելուց հետո և նոր հոգաբարձուների խորհուրդ ձևավորելուց հետո, սփյուռքահայությունը գուցե և սկսի քիչ-քիչ վստահել երկրի ու հիմնադրամի կառավարիչներին»։