Իտալիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է երկու միլիոնը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում բժիշկները հայտնաբերել են COVID-19 վարակի 18,040 դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Իտալիայում արձանագրվել է COVID-19 հաստատված 2 009 317 դեպք, որից ակտիվ է 593 632:
Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով 505 հիվանդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ 70,900 մարդ է մահացել համաճարակի սկզբից և բուժվել է 1 344 785 մարդ: