«Հայրենիքի փրկության շարժման» համախոհներից մի քանիսը այսօր ևս շարունակել են նստացույցը և կգիշերեն Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ վաղը՝ դեկտեմբերի 24-ին, առավոտյան ժամը 10-ից, շրջափակելու են Կառավարության շենքը բոլոր կողմերից, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախարարները չկարողանան մուտք գործել Կառավարության շենք և նիստ անցկացնել։