Կոմիտասի պողոտայի երթևեկությունը թեթևացնելու համար նոր ճանապարհահատված կկառուցվի. կառավարությունը որոշում կընդունի

Կառավարությունը դեկտեմբերի 24-ի նիստին որոշում կըդնունի Մամիկոնյանց փողոցի միացումը Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ։

Ծրագրի իրականացմամբ՝ Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը:

Այն կառուցելու համար անհրաժեշտ, հանրային գերակա շահ ճանաչվող տարածքում գտնվող գույքերի օտարման նախնական արժեք ունենալու համար անկախ գնահատողի կողմից կատարվել է  տարածքի ուսումնասիրություն, առկա գույքերի գույքագրում և հաշվարկ: Ըստ գնահատողի ներկայացված հաշվարկների փոխհատուցման համար անհրաժեշտ է 184 միլիոն 361 հազար դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով ներկայումս քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկներն գործնականում չեն կանոնակարգված: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և որպես հետևանք հաճախակի բերում է տրանսպորտի երթևեկության պարալիզացմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Հյուսիսային և հյուսիս-արևելյան տարածաշրջաններից եկող տրանuպորտային հոuքերը, փաuտորեն, իր վրա է վերցնում, բացառապեu, Կոմիտասի պողոտան, ինչի հետևանքով մշտական խցանումներ են առաջանում Կոմիտասի պողոտայի և խաչվող փողոցների հանգույցներում: Գերբեռնված ռեժիմով են գործում Կոմիտասի պողոտա – Գրիբոյեդով փողոցի, Արամ Խաչատրյան նրբանցքի, Վաղարշ Վաղարշյան փողոցի խաչմերուկների հատվածները: Ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում առանց նոր, համակարգային լուծումների, տրանuպորտային շարժման կանոնակարգումն արդեն անհնար է:

Նշված խնդրի կարգավորման խնդրանքով Երևանի քաղաքապետին է դիմել նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով Մամիկոնյանց փողոցի բնակիչների դիմում-խնդրանքը:

Որոշման մեջ նշվում է նաև, որ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին»  ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով անհրաժեշտ է ևս 15 տոկոս համարժեք փոխհատուցում՝ շուրջ 27.654.150 ՀՀ դրամ: Երևան քաղաքի Մամիկոնյանց 62/1 հասեցեի սեփականատեր Էդուարդ Մատենցյանը (գույքի գնահատված արժեք 29.600.000 ՀՀ դրամ) և Երևան քաղաքի Մամիկոնյանց 62/2 հասցեի սեփականատեր Էդգար Մատենցյանը (գույքի գնահատված արժեք 34.800.000 ՀՀ դրամ) դիմել են Երևանի քաղաքապետին, նշված գույքերը նույնպես ազդեցության գոտում ներառելու խնդրանքով: Նշված գույքերը օտարման գոտում ներառելու դեպքում, անհրաժեշտ կլինի լրացուցիչ 74.060.000 ՀՀ դրամ գումար: Ընդհանուր գումարը նախնական կկազմի 286 075.150 ՀՀ դրամ: Նշված գումարը օտարման գործընթացի իրականացման ընթացքում կարող է փոփոխվել:

Կառուցվելիք ճանապարհահատվածը անցնում է կառուցապատված հատվածով, հատում է նախկին երկաթգիծը: Վերականգնվող տեղամասի երկարությունը մոտ 0.265 կմ է: Ճանապարհի սկիզբը սկսում է Մամիկոնյանց փողոցից դեպի Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից,  հատում է նախկին երկաթգծի ճանապարհը և միանում է գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել