Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ԱՍՀ նախարարը և ղեկավար անձնակազմը նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար չեն ստացել և չեն ստանալու պարգևավճարներ կամ այլ հավելավճարներ։
Նախարարի և ղեկավար անձնակազմի վարձատրությունը բաղկացած է բացառապես օրենքով սահմանված աշխատավարձից»։