ԼՂ-ում ռուս խաղաղապահ ուժերը 4 անհետ կորած զինծառայողների մասին դիմումներ են ստացել

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին,  Լեռնային Ղարաբաղի անհետ կորած զինծառայողների մասին տվյալների հավաքագրման թեժ գիծը 4 անհետ կորած զինծառայողների մասին դիմումներ է ստացել։

Այս մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ առաքելության թելեգրամյան ալիքը։

«Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) կորած զինծառայողների մասին տվյալների հավաքագրման թեժ գծին 4 անհետ կորած զինծառայողի վերաբերյալ դիմումներ են ստացվել: Տվյալները ստուգվել են, մշակվել և փոխանցվել են Խաղաղապահ առաքելության վերահսկման կենտրոնի որոնողական ջոկատներին»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր․

«Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել