Վլադիմիր Պուտինը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոր մահվան կապակցությամբ, հինգշաբթի օրը հայտնեցին ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:

«Խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունը Վովա Նիկոլաևիչի մահվան կապակցությամբ: Հայրիկի մահը ծանր, անփոխարինելի կորուստ է: Ես անկեղծորեն կիսում եմ Ձեր ցավն ու վիշտը: Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին և ընկերներին, քաջություն և տոկունություն այս դժվարին ժամին», – ասված է Պուտինի ցավակցական հեռագրում:

Մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ ցավակցական հեռագրեր Փաշինյանին ուղարկել են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել