Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես կողմ էի, որ ադրբեջանցի երկու հանցագործ փոխանակվեն մեր Հերոս տղերքի հետ:
Չեմ փոշմանել»:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է գերիների փոխանակման գործընթացը։
Բաքվին են փոխնցվել նաև Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը։ Նրանք 2014թ․-ի ամռանը ներթափանցել էին Քարվաճառ, պատանդ վերցրել 14-ամյա Սմբատ Ցականյանին ու սպանել։ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտվել էր ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։