Դոնորին տրվող արտոնությունները

Արյան դոնոր է հանդիսանում 18 տարին լրացած, արյունատվության հակացուցում չունեցող անձը, որը կամովին հանձնում է արյուն կամ արյան բաղադրամասեր:
Դոնորի բժշկական հետազոտումը արյունատվությունից առաջ իրականացվում է անվճար և նրան տրվում է արյունատվությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
Արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դոնորին տրամադրվում է սնունդ:
Օրենքով կարող են սահմանվել դոնորին տրվող այլ արտոնություններ:
Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել