Մենք մեր հայրենիքը վերածեցինք գերեզմանի. Համլետ Պետրոսյան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք մեր հայրենիքը վերածեցինք գերեզմանի:

Հերոսների, նրանց հարազատների, անմեղ ու անհետ կորածների, նաև` մեզ պարտության տանողների ու դավաճանների:
Հիմա լիակատար սգի մեջ ենք: Հայերը երկար դարեր համոզված են եղել, որ ողջերը պատասխանատու են հանգուցյալների համար: Եվ ոչ միայն սգով ու հիշատակի արարողություններով, ալլև ապրելով: Ողջերի պարտականությունն է` արժանի լինել հանգուցյալներին:
Մի քիչ թափ տվեք ձեզ, նույնիսկ նրանք, ովքեր ծայրահեղ սգի մեջ են` գոնե հանուն հանգուցյալների` պարտավոր են ապրել:

Հնագուցյալները դրախտում, տապանաքարային պատկերաքանդակներ, 1745 թ., Տող, Հադրութ, ԱրցաԽ»։

Պատկերը կարող է պարունակել. բույս և բացօթյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել