Սա էլ Փաշինյանի ձևակերպած անորոշություննե՞րն է, էլ ի՞նչ անակնկալներ սպասենք։ Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել․ Տիգրան Աբրահամյան

Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանը պարտաճանաչորեն իրականացրեց նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության բոլոր կետերը՝ մեկը մյուսի հետևից հանձնելով Արցախի շրջանները, իսկ հիմա Ադրբեջանն ինչ ուզում անում է։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի
Հանրապետության Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Հիմա սա ո՞նց հասկանանք, սա էլ Փաշինյանի ձևակերպած անորոշություննե՞րն է, էլ ի՞նչ անակնկալներ սպասենք։
Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել։

Ի դեպ ՊՆ-ի հաղորդագրության բառամթերքն էլ է մտահոգիչ՝ ՀԱՐՁԱԿՎՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ առումով։

Այլ բան է միջադեպը, մեկ այլ բան՝ հարձակվողական գործողությունների վերսկսում ձևակերպումը։
Եթե ամեն դեպքում իրավիճակը երկրորդ տարբերակով է ընթանում, ապա իրադրությունն առավել մտահոգիչ է դառնում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել