Հադրութի վերջին կտորի նվաճումը մեզ զրկելու է հետագայում ռազմավարական կարևոր այս բարձրունքից Արցախի կարևորագույն հատվածը վերանվաճելու հնարավորությունից․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լուսաբացից մինչև այս րոպեները Ադրբեջանը մարտեր է սկսել, որպեսզի նվաճի Հադրութի շրջանից մնացած միակ հատվածը (Խծաբերդ)։ Արդեն մասամբ դա հաջողել է։

Հադրութի վերջին կտորի նվաճումը մեզ զրկելու է հետագայում ռազմավարական կարևոր այս բարձրունքից Արցախի կարևորագույն հատվածը վերանվաճելու հնարավորությունից։

Հիշե՛ք, որ ՀՀ անգրագետների կառավարությունը հանձնել է մեր հայրենիքի 1/4-ը և հենց այս րոպեներին շարունակում է ուղղակի հանձնել մեր հայրենիքը։

ՀՀ «խաղաղասեր» կառավարությանը բարևներ Ալիևից_»։

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել