Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքի մասին։ Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի հարավում Ադրբեջանի նախահարձակ գործողություններ սկսելու մասին։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ռազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողությունների սկսվելուց ի վեր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտվել է առաջին անգամ: Այս մասին ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակված տեղեկագրում:
«Խաղաղապահ զորքերի ռուսական զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 23 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:
Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք», – ասվում է տեղեկագրում: …
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի հարավում դեկտեմբերի 12-ին Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ գործողություններ սկսելու մասին: