Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հաշվի առնելով խաղաղապահ զորքերի առաքելության 5 տարվա ժամկետը, մեր առաջիկա 5-ամյա ռազմավարական ծրագիրը պետք է միտված լինի ԱԹՍ-եր, օդային պաշտպանության գերժամանակակից համակարգեր արտադրելը։ Թե չէ Ալիևներն ու նրա նմանները ավելի մեծ ախորժակ ունեն Սյունիքի, Երևանի և Սևանա լճի մասով, ինչն այսօր բարբաջեց իրենց զորահանդեսին։ Ու կարծում եմ ոչ թե պետք է պաշտպանվենք, այլ հինգ տարի հետո հարձակվենք ու հետ վերցնենք ինչ կորցրել ենք` Շահումյանի շրջանն էլ հետը։
Ու այս համատեքստում նոր մասնագիտություններ պետք է զարգացնենք, այդ թվում դրոնային առողջապահություն։
Հավելեմ ՌԴ հետ էլ գերազանց հարաբերությունների պահպանումն ու շարունակական զարգացումը քննարկման ենթակա չի կարող լինել երբեք»։