Մահացել է «Մանթաշի գնդի» լեգենդար հրամանատար Ներսես Եղոյանը՝ Բատյան․ նա Ապրիլյան պատերզմում զոհված Բենիամին Եղոյանի հայրն է

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր կյանքից հեռացել է Արթիկի տարածաշրջանի ամենաերևելի ֆիդայապետ, «Մանթաշի գնդի» լեգենդար հրամանատար Ներսես Եղոյանը՝ Բատյան:

Գնդապետ Եղոյանը մասնակցել է Արցախի ազատագրմանը Արաքսից մինչև Օմար, այնուհետև նվիրվել բանակաշինության գործին՝ լինելով ֆիզիկական պատրաստության վարչության պետը: Լեգենդար հրամանատարը իր ընտանիքով է ծառայել Հայրենիքին: Որդին ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը զոհվեց ապրիլյան պատերազմին Մեխակավանի պաշտպանության ժամանակ:

Հավերժ հիշատակ պարոն Գնդապետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել