Նոտարական գրանցամատյանում գրառումների կատարման կարգը

Նոտարական գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով: Գրանցումները պետք է լինեն պարզ և ընթեռնելի: Գրանցամատյանում մատիտով գրանցումներ, ինչպես նաև ջնջումներ կատարել չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում` (որտեղ կատարվել է ուղղումը) նոտարի ստորագրությունից առաջ:

Գրանցամատյանում չլրացված տողերը պետք է ընդգծվեն:

Գրանցամատյաններում գրանցման ենթակա են նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարականգործողություններն ու գանձված պետական տուրքի և ծառայության վճարները:
Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վավերացման մակագրությունում:

Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակի շենքից դուրս, ապա գրանցամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը:

Գրանցամատյանում ծախսերին վերաբերող գրանցումների համար հիմք է հանդիսանում տնտեսական գործառնության կատարման փաստը, որը հիմնավորվում է սկզբնական հաշվառման փաստաթղթերով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել