«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ ուժերն ու միջոցները այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամանեցին Ստեփանակերտ, դեկտեմբերի 7-ին նրանք կսկսեն կատարել մարդասիրական առաքելության խնդիրները»,- այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Ժամանել են նաև կինոլոգներ պիրոտեխնիկներ, լեռնային փրկարարներ, Նոգինսկի փրկարարական կենտրոնի մասնագետներ և հոգեբաններ: Նրանց հետ ուղարկվել են նաև ավտոբուսներ, մեքենաներ և սարքավորումներ:
Միաժամանակ, որպես մարդասիրական օգնություն, Ղարաբաղ է տարվել 4 տոննա կահույք: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի ընթացքում Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխվել է 65 տոննա օգնություն ՝ հիմնականում շինանյութեր: