«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել․ փաստաբան

Քիչ առաջ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը հայտնեց, որ Առուստամյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Փաստաբանը Իրավաբան․net-ին փոխանցեց, որ գրավն արդեն մուծված է․ «Այո, գրավն արդեն մուծված է, հիմա սպասում ենք տեխնիկական հարցերին, որ ազատ արձակվի»։

Իսկ հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանն օգնել է գրավը մուծելու հարցում, փաստաբան Սուքիասյանը պատասխանեց․ «Ոչ, Գագիկ Ծառուկյանը չի օգնել։ Սեդրակ Առուստամյանը ի վիճակի է այդքան գրավի գումար մուծելու»։

Դատարանի որոշումը փաստաբանը համարում է արդար․ «Դատարանի որոշումը ոչ միայն արդար, այլև ուշացած եմ համարում»,- եզրափակեց Հովիկ Սուքիասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել