Սան Վինչենցոյի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
«Շնորհակալություն, Սան Վինչենցո, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասված է հայտարարության մեջ։