Դատավորին՝ որպես արդարադատություն իրականացնողի և դատական իշխանության կրողի օրենքով հատկացվում է առանձին ծառայողական աշխատասենյակ:
Դատավորի աշխատասենյակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, իսկ աշխատասեղանի մոտ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Դատավորին իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար Հանրապետության Նախագահի կողմից տրվում է ծառայողական վկայական:
Նշենք նաև, որ դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, զորահավաքներից և վարժական հավաքներից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net