Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Գ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, 2013թ. հունվարի 31-ին՝ ժամր 03.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ձորափի 40 հասցեում գտնվող «Շտապ բուժօգնություն» ՊՓԲԸ-ի վարչական շենքում շուրջ 2-3 րոպե տևողությամբ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բուժանձնակազմի և ներկա գտնվող այլ քաղաքացիների նկատմամբ, նախ՝ մասնաշենքի առաջին հարկում գտնվող բժշկի աշխատասենյակում, ապա նաև հիվանդանոցի միջանցքում աղմկել և բարձրաձայն տվել է հայհոյանքներ, որր զուգորդվել է ներկաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, այնուհետև, անտեսելով խուլիգանական գործողությունները դադարեցնելուն ուղղված հասարակական կարգի խախտումը խափանող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողներ էդգար Գ.-ի ու Սուրեն Ա.-ի դիտողությունները` արդեն «Շտապ բուժօգնություն» ՊՓԲԸ-ի մասնաշենքի բակում շարունակել է բարձրաձայն հայհոյանքներ տալ և բռնություն գործադրելով դիմադրություն է ցույց տվել վերջիններիս՝ փորձելով դուրս պրծնել մասնավորապես Էդգար Գ.-ի ձեռքից, որի ընթացքում ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել վերջինիս:
Մեղադրյալի նկատմամբ խափանամն միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net