Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 11-ին, ժամը 04.45-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Համլետ Խ.-ն:
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ վերջինս 2012 թ. օգոստոսի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Աղբյուրը` Իրավաբան.net