ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաեւ 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ևս հայտարարել էր անժամկետ հացադուլ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: