ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»:
Ինչպես արդեն հայտնել ենք, նախագահի մեկ այլ հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից։