Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել. ձեր արյունն անհրաժեշտ է. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են.

«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա…
Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց և ամենակարևոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց:

Ցանկացած առողջ մարդ, ով համապատասխանում է սահմանված նորմերին, որոնք ներկայացված են մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information , կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը:
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:

Հեռ. 010-28-38-23
Խնդրում ենք մոտենալ անձնագրով:
Չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը. ձեր արյունը կյանքեր է փրկում….»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել