Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին:
Հանդիպմանը քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:
Այդ համատեքստում ողջունել եմ ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը:
Երկուստեք կարևորել ենք հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/11/125538798_651728772191166_4403012844756678783_o.jpg)