Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աջ ձեռքը դնելով Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա երդվեց.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` իփառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
Խոսքի ավարտից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net