Հեռախոսազրույց է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի միջև

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տարածել է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրությունը, ըստ որի նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

«Հանրապետության Նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ:

Վերջինիս տեղեկացրել է այսօր կեսօրին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի մարդասիրական ջանքերը մոբիլիզացնելուն ուղղված իր կողմից հրավիրված ժողովի մասին:
Նախագահն իր գոհունակությունն է հայտնել մարտերի դադարեցման կապակցությամբ և վերահաստատել է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար արդար, կայուն և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել