Քեզ քո զինվորներն են սպասում, իրենց դուխ տվողին են սպասում. Աննա Գրիգորյան

Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քո վերադարձը իմ ծննդյան ամենամեծ նվերը կլիներ։Ամեն տարվա նման պիտի սպասեմ՝ թե ե՞րբ ես զանգելու, ու երբ զանգում էիր բոլորը պիտի լռեին, ես էլ խորը շունչ պիտի քաշեի ու պատասխանեի…Դե Հրամանատար հոպարն էր զանգում..Ի՞նչ իմանայի որ ԼԵԳԵՆԴՆ էր զանգում, ՀԵՐՈՍԸ…

Գիտե՞ս ես քեզ սպասում եմ, մենք քեզ սպասում ենք, քեզ քո զինվորներն են սպասում, իրենց դուխ տվողին են սպասում՝ Սարգսյանին, բայց ավաղ քեզ երկինքը տարավ։ Դու, այդ անասելի հավատքով երկնքին էիր պետք, քո Աստծուն էիր պետք…
Հաշվե՞լ ես արդյոք թե քանի գարուն թողեցիր դու մեզ, քանի արև ու դեռ չասված բարև թողեցիր դու մեզ… Դե, վե՛ր կաց այդ Աստվածային ու խորը քնից, դու մեզ այստեղ ես պետք՝ երկրային կյանքում…Ես հպարտ եմ, որ իմ մանկության ամենասիրուն պահերը քեզ հետ եմ անցկացրել, հպարտ եմ, որ քեզ հոպար եմ ասել, որ հենց դու ես եղել ու միշտ ես լինելու, ՄԻՇՏ…Բայց եթե չգաս՝ ՄԵԿ Է ԴՈՒ ԿԱՍ …

ԱՆՈՒՆԴ ՈՒ ՊԱՏԻՎԴ ԲԱՐՁՐ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ!ՈՒՐԻՇ ՏԱՐԲԵՐԱԿ ԷԼ ՉԿԱ։
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԻՄ ՀՈՊԱՐ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել