Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կին. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կին։
Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ` բավարար է։

Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։
Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։

Նշենք, որ երեկ երեկոյան, նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում արդեն 2-րդ անգամ կրակ է բացել 《Սմերչ》կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել